«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից։
«Հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ»,- նշում են կուսակցությունից։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։