Հայկ Սարգսյանի՝ քվեախցից արված լուսանկարների տեղադրման առթիվ նյութեր են նախապատրաստվում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է նաև «Շիշ բռնող» մականվամբ, Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները՝ լուսանկարված քվեախցիկի «չօգտագործված քվեաթերթիկներ» հատվածից։ Պատգամավորը հրապարակումը վերնագրել է «մերժվածները»։

Ոստիկանությունը հայտնում է, որ Հայկ Սարգսյանի սոցիալական էջում քվեախցից արված լուսանկարների տեղադրման փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Մեկնաբանել