Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 695 626 քաղաքացի կամ 26,8 %-ը

Քվեարկելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից ժամը 14:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 695 626 քաղաքացի կամ ընտրողների 26,82 %-ը։ Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։

Ստորև ներկայացված է ընտրության մասնակիցների թիվը՝ ըստ մարզերի։

Երևանում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 859 000 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 251 504 կամ 29,28 %:

Արագածոտնում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 117 472 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 28 987 կամ 24,68 %:

Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 223 360 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 58 767 կամ 26,31 %:

Արմավիրում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 235 840 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 51 536 կամ 21,85 %:

Գեղարքունիքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 189 527 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 46 268 կամ 24,41 %:

Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 233 552 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 61 081 կամ 26,15 %:

Կոտայքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 242 022 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 66 645 կամ 27, 54 %:

Շիրակում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 226 763 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 47 969 կամ 21,19 %:

Սյունիքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 109 726 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 36 619 կամ 33,37 %:

Վայոց Ձորում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 46 620 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 13 568 կամ 29,1 %:

Տավուշում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 109 690 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 32 682 կամ 29,79 %:

Մեկնաբանել