Ընտրություններն անցնում են չբարեփոխված իրավապահ համակարգի պայմաններում. իրավապաշտպան

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում է հանրապետությունում ընթացող քվեարկության, արձանագրված խախտումների և սպասելիքների մասին: Նա քաղաքացիներին կոչ է անում ակտիվ մասնակցել ընտրություններին և ընդգծում, որ ընտրական իրավունքի խախտումներին իրավապահների արձագանքը բավարար չէ: Պատճառը, նրա կարծիքով, այն է, որ ընտրություններն իրականացվում են չբարեփոխված իրավապահ համակարգի պայմաններում: