Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 989 972 քաղաքացի կամ 38,2%-ը

Քվեարկելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 989 972 քաղաքացի կամ ընտրողների 38,17 %-ը։ Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Ամենից ակտիվ մասնակցությունը Սյունիքի մարզում է, ամենապասիվը՝ Շիրակում։ Ստորև ներկայացված է ընտրության մասնակիցների թիվը՝ ըստ մարզերի։

Երևանում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 859 000 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 344 868 կամ 40,15 %:

Արագածոտնում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 117 472 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 44 511 կամ 37,89 %:

Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 223 360 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 83 766 կամ 37,5 %:

Արմավիրում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 235 840 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 75 035 կամ 31,82 %:

Գեղարքունիքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 189 527 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 70 836 կամ 37,38 %:

Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 233 552 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 87 310 կամ 37,38 %:

Կոտայքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 242 022 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 93 828 կամ 38,77 %:

Շիրակում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 226 763 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 73 171 կամ 32,27 %:

Սյունիքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 109 726 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 51 383 կամ 46,83 %:

Վայոց Ձորում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 46 620 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 19 888 կամ 42,66 %:

Տավուշում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 109 690 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 45 376 կամ 41,37 %: