Սփյուռքը պետք է որևէ կերպ օգտակար լինի կարևոր այս ընտրություններին․ սփյուռքահայ դիտորդ

Սփյուռքահայ Ճորճ Թրթռեանը որպես դիտորդ Հայաստանում առաջին անգամ է։ Նա դիտորդական առաքելության փորձ ունի ԱՄՆ-ում։ Հայաստանում միացել է «Ականատես» դիտորդական առաքելությանը։ Ճորճը կարծում է, որ սփյուռքահայերը ևս իրենց պարտականությունը պետք է կատարեն և որևէ կերպ օգտակար լինեն այս շատ կարևոր ընտրություններին։