Ընտրություններին մասնակցել է 1 281 174 քաղաքացի կամ ընտրողների 49,4 %-ը

Քվեարկելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 1 281 174 քաղաքացի կամ ընտրողների 49,4 %-ը։ Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Ամենից ակտիվ մասնակցությունը Սյունիքի մարզում է, ամենապասիվը՝ Շիրակում։ Ստորև ներկայացված է ընտրության մասնակիցների թիվը՝ ըստ մարզերի։

Երևանում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 859 000 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 442 846 կամ 51,55 %:

Արագածոտնում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 117 472 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 58 737 կամ 50 %:

Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 223 360 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 113 625 կամ 50,87 %:

Արմավիրում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 235 840 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 104 880 կամ 44,47 %:

Գեղարքունիքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 189 527 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 86 173 կամ 45,47 %:

Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 233 552 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 109 141 կամ 46,73 %:

Կոտայքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 242 022 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 121 212 կամ 50,08 %:

Շիրակում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 226 763 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 93 510 կամ 41,24 %:

Սյունիքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 109 726 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 66 252 կամ 60,38 %:

Վայոց Ձորում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 46 620 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 26 132 կամ 56,5 %:

Տավուշում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 109 690 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 58 666 կամ 53,48 %:

2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2 573 779 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել էր 1 261 105 քաղաքացի կամ ընտրողների 48,63 %-ը։