Քվեարկելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 1 281 174 քաղաքացի կամ ընտրողների 49,4 %-ը։ Այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Ամենից ակտիվ մասնակցությունը Սյունիքի մարզում է, ամենապասիվը՝ Շիրակում։ Ստորև ներկայացված է ընտրության մասնակիցների թիվը՝ ըստ մարզերի։
Երևանում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 859 000 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 442 846 կամ 51,55 %:
Արագածոտնում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 117 472 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 58 737 կամ 50 %:
Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 223 360 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 113 625 կամ 50,87 %:
Արմավիրում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 235 840 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 104 880 կամ 44,47 %:
Գեղարքունիքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 189 527 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 86 173 կամ 45,47 %:
Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 233 552 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 109 141 կամ 46,73 %:
Կոտայքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 242 022 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 121 212 կամ 50,08 %:
Շիրակում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 226 763 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 93 510 կամ 41,24 %:
Սյունիքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 109 726 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 66 252 կամ 60,38 %:
Վայոց Ձորում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 46 620 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 26 132 կամ 56,5 %:
Տավուշում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 109 690 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 58 666 կամ 53,48 %:
2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2 573 779 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել էր 1 261 105 քաղաքացի կամ ընտրողների 48,63 %-ը։