Ոստիկանության «Թեժ գիծը» ստացել է 87 ահազանգ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ոստիկանության «Թեժ գիծը» ստացել է 87 ահազանգ, այս մասին հաղորդում է ոստիկանությունը։ 

«2021թ. հունիսի 20-ին ժամը 08:00-20:30 ընթացքում ՀՀ ոստիկանությունում «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել»,- ասվում է հաղորդագրությունում:

Ահազանգերը վերաբերել են 2-ը՝ ընտրակաշառքին, 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն, 36-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, 46-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին: