Էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ՝ 163, «Հայաստան» դաշինք՝ 135

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել են ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները։ Քվեարկության իրավունք ունեցող 650 անձից ընտրությանը մասնակցել է 500-ը, 45-ը ճանաչվել է անվավեր։

Ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 163, «Հայաստան» դաշինքը՝ 135, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 43, «Հանրապետություն» կուսակցությունը ՝ 17, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 14, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 14, «Վերելք» կուսակցությունը՝ 14, «5165» կուսակցությունը՝ 12, «Ազատական» կուսակցությունը՝ 12, Ազգային Բևեռ կուսակցությունը՝ 6, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը՝ 4, «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունը՝ 4, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3, «Շիրինյան-Բաբաջանյան» կուսակցությունը՝ 3, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ 3, «Ազատություն» կուսակցությունը՝ 2, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ 2, «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 1 և «Միասնական Հայրենիք» կուսակցությունը՝ 1 ձայն։