Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների 1 928 ընտրատեղամասի՝ քվեարկությանը մասնակցած 1 212 140 ընտրողների արդյունքները։
Ձայները բաշխվել են այսպես։
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 654 596 ձայն, (54,31%)
- «Հայաստան» դաշինք – 251 784 ձայն, (20,89%)
- «Պատիվ ունեմ» դաշինք – 62 723 ձայն, (5,20%)
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 48 159 ձայն, (4,00%)։