«Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել է 53,9%, «Հայաստան» դաշինքը՝ 21%․ ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հաշվարկվել են բոլոր 2008 ընտրատեղամասերի 1 281 174 քվեները։ Նախնական արդյունքներով «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն ստացել է 687 251 ձայն (53,92%)։ Նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն։

Երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում կլինի «Հայաստան» դաշինքը, քաղաքական ուժը հավաքել է 268 165 ձայն (21,04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքը թեև չի հաղթահարել դաշինքի համար նախատեսված անցողիկ շեմը, սակայն ներկայացված կլինի խորհրդարանում, քանի որ ըստ սահմանադրության՝ Ազգային ժողովը պետք է կազմված լինի նվազագույնը երեք քաղաքական ուժերից։ «Պատիվ ունեմը» ստացել է 66 633 քվե (5,23%) և որպես երրորդ ամենից շատ ձայն հավաքած քաղաքական ուժ, կանցնի խորհրդարան։

Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 50 416 ձայն (3,96%)

«Հանրապետություն» կուսակցություն – 38 713 (3,04%)

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 19 647 (1,54%)

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» – 19 142 (1,5%)

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – 18 767 (1.47 %)

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 15 557 (1,22 %)

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն – 15 534 (1,22 %)

«Ազատական» կուսակցություն – 14 923 (1,17 %)

«Հայոց հայրենիք» կուսակցություն – 13 115 (1,03 %)

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն – 12 162 (0,95 %)

«Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն – 5 017 (0,39 %)

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն – 4 623 (0,36 %)

«Ազատ հայրենիք» դաշինք – 4 136 (0,32 %)

«Արդար Հայաստան» կուսակցություն – 3 912 (0,31%)

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն – 3 771 (0,3 %)

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 3 558 (0,28 %)

«Հայաստանի եվրոպական» կուսակցություն – 2 786 (0,22 %)

«Ազատություն» կուսակցություն – 1 842 (0,14 %)

«Վերելք» կուսակցություն – 1245 (0,1 %)

«Միասնական հայրենիք» կուսակցություն – 956 (0,08 %)

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն – 803 (0,06 %)

«Ազգային օրակարգ» կուսակցություն – 721 (0,06 %)

Մեկնաբանել