Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը․ Պեսկով

Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը ընտրություններում և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը հայտարարել է նաև, որ Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին։

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքներով «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն ստացավ 687 251 ձայն (53,92%)։ Նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն։ Երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում կլինի «Հայաստան» դաշինքը (21,04%), երրորդը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը (5,23%)։