Վրաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին հաղթանակի առթիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ ընտրություններում հաղթանակի առթիվ։

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին հաջող ընտրություններ անցկացնելու և նախնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Հաջողություն եմ մաղթում առաջիկայում, ակնկալում եմ սերտ համագործակցություն Հայաստանի նոր կառավարության հետ», – գրել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին էլ հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով աշխատանքին՝ տարածաշրջանային կարևոր նախագծերի իրականացման համար։ Զալկալիանին այս հայտարարությունն արել է Թուրքիայում դիվանագիտական համաժողովի ժամանակ։

«Այսօր մեր առաջ շատ հնարավորություններ կան․ մեր տարածքով անցնում են նավթային և գազատար խողովակներ»,- ասել է Զալկալիանին։ Նա շեշտել է, որ եռակողմ համագործակցության ամրապնդումը Վրաստանի անվերապահ առաջնահերթությունն է։