- Ադրբեջանում խոսել են Հայաստանի արտահերթ ընտրությունների մասին
- Բայրամովը սահմանագծումների դժվարությունները պայմանավորել է «տարբեր» քարտեզների առկայությամբ
- Ադրբեջանում ուսումնասիրում են Աղդամի ականապատ քարտեզների ճշգրտությունը
-
Վրաստանում պահանջում են վարչապետի հրաժարական ու ազգային համաձայնության կառավարություն
Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չի ստացել Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են Վրաստանում պահանջում են վարչապետի հրաժարական ու ազգային համաձայնության կառավարության ստեղծում Ըստ լրատվամիջոցների՝ իշխանությունները փորձել են շրջանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
-
Կառավարությունում քննարկել են հողերի խոշորացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական նշանակություն ունեցող չօգտագործվող հողատարածքների կրճատմանը, ոռոգելի տարածքների ընդլայնմանը և հողատարածքների չօգտագործման հիմնական պատճառներին: Քննարկվել են նաև հողերի խոշորացմանը և հողային շուկայի զարգացման նպատակով փորձնական ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր․ «Կարևորվել է ոռոգման ջրով ապահովված, սակայն չմշակվող հողատարածքների գույքագրումը, հողատարածքների մշակման արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումների իրականացումը»։ «Վարչապետ Փաշինյանը կարևորել է հողային բարեփոխումների իրականացումն ու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացումը, այդ թվում՝ մշակվող հողատարածքների խոշորացման արդյունքում: Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը կմշակի գործողությունների ճանապարհային […]
-
Մեծ աստղերը՝ Երևանում․ «Հայա» փառատոնը ձգտում է Հայաստանը դնել քարտեզի
Հուլիսի մեկին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա ամերիկացի հանրահայտ ռեփ երգիչ 50 Cent-ի համերգը, իսկ հուլիսի 9-ին ելույթ կունենա Led Zeppelin Symphonic նախագիծը․ նվագախմբի ուղեկցությամբ կերգեն London West End-ի երգիչները։ Հայաստանի փառատոնային կյանքի, մեգաաստղերին Հայաստան բերելու և համերգների տոմսերի գնագոյացման մասին ՍիվիլՆեթի Հասմիկ Հովհաննիսյանը խոսել է «Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանի հետ։
-
Տասը ներկրողը մեկ արտահանողի արժեք ունի. Վահրամ Միրաքյան
«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում է դրամի արժևորման, դրա հետևանքների մասին։ Նրա խոսքով՝ ԿԲ-ի գնաճի զսպման ներկայիս քաղաքականությունը, պետական թիրախային աջակցության բացակայության պայմաններում, կարող է հանգեցնել մի շարք բիզնեսների թուլացման և սնանկացման:
-
Հայ-թուրքական գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից․ Ռուբինյան
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տարօրինակ է համարում Թուրքիայի տարբեր պաշտոնյաների այն հայտարարությունները, որ իրենք գործընթացը համաձայնեցնում են Ադրբեջանի հետ: «Մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։ Բայց նման գործընթացներում ամենակարևոր բանը քաղաքական կամքն է, եթե այդ քաղաքական կամքը կա, մնացածը շատ հեշտ լուծվող հարցեր են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Ռուբինյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել․ «Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի […]
-
ԲԴԽ-ն մերժել է Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի հարուցումը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է, հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի և Սերգեյ Չիչոյանի անդամակցությամբ ձևավորված հանձնախումբն այսօր՝ հունիսի 30-ին, որոշել է մերժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը»,- ասված է հաղորդագրությունում։ ԲԴԽ-ում կարծում են, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։ «Հանձնաժողովը արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման օրենքով նախատեսված մեկ […]
-
Առանձնատուն, բնակարաններ և 11 հողամաս. պատգամավոր Աննա Մկրտչյանի ընտանիքի ունեցվածքը
Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վերջերս հրապարակվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որը հայտնվեց մի շարք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ 28-ամյա պատգամավորը հայտարարագրել է վեց միավոր անշարժ գույք, այդ թվում՝ հինգ հողամաս։ Մկրտչյանի և նրա ընտանիքի անդամների անշարժ գույքը վերջերս դարձել է շահարկման առարկա իշխանական շրջանակներում։ Օրինակ՝ Ազգային ժողովի մայիսի 19-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, խոսելով ապօրինի գույքի վերադարձի մասին, անդրադարձել էր Մկրտչյանի և նրա ընտանիքի ունեցվածքին՝ նշելով Քասախում նրանց ունեցած հողակտորների մասին։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրել է, թե ի վերջո ինչ անշարժ գույք ունի Աննա Մկրտչյանի ընտանիքը։ Աննա […]