Ով, որտեղ և ինչպես քվեարկեց

Սյունիքում, որը 44-օրյա պատերազմից հետո դարձել է ամենախոցելի շրջանը, Փաշինյանը ստացել է 54% քվե։ Գեղարքունիքում, որի սահմանները վերջին պատերազմից հետո ևս դարձել են ադրբեջանական ոտնձգությունների թիրախ, Փաշինյանը ստացել է 66%։ Շիրակում, որտեղից տասնյակ գերիներ են պահվում Ադրբեջանում, իշխող կուսակցությունը ստացել է 65 տոկոս ձայն։