Ես գործադիրի մարդ եմ, օրենսդիր մարմնում ինձ չեմ պատկերացնում․ Քոչարյան

Ես գործադիրի մարդ եմ, ես օրենսդիր մարմնում ինձ չեմ պատկերացնում, հակված եմ մանդատը չվերցնել, ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում․ հունիսի 22-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նա շնորհակալություն հայտնեց իր ընտրողներին․ «Արդյունքները, պետք է խոստովանել, անսպասելի էին, ես կարծում եմ անսպասելի էին շատերի համար։ Առաջին հերթին, այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր։ «Գելափ»-ին չի կարելի կասկածել։ Մենք ենթադրում ենք, որ այնուամենայնիվ եղել են զանգվածային խախտումներ, ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում, այդ պատճառով մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Հիմա հավաքագրվում են նյութերը, ու առաջիկա մի քանի օրվա ընթացքում ի մի կբերենք ու կներկայացնենք Սահմանադրական դատարան։ Համոզված եմ՝ այն մանդատը, որ ստացել է իշխանությունը, դա վստահության մանդատ չէ, մեր բոլոր հանդիպումները եղել են ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների հանդիպումները։ Իմ անձնական կարծիքը կասեմ՝ իմ տպավորութամբ այստեղ աշխատեց մի գործոն․ նախկին իշխանություների վերադարձի գործոնը աշխատեց ու դա էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահ ակտիվ մասնակցում էին ընտրութուններին։ Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, հատկապես գյուղական վայրերում քիչ հանդիպումներ ենք ունեցել, իսկ իշխանությունը մեծ արդյունքներ է գրանցել գյուղերում։ 1-2 շաբաթում կփոխեինք այդ պատկերացումը։ 

Մարդիկ վերջին պահին մտահոգություն ունենալով՝ գնացին, քվեարկեցին գործող իշխանության օգտին, սա իշխանության վերջին փամփուշտն էր։ Նրանք հավանաբար մտածում են, որ սա նոր մանդատ է, բայց սա ավելի շատ հակառակն է։ 

Մենք դեռ դաշինքում վերջնական որոշում չունենք, իմ անձնական կարծիքը կարող եմ ասել՝ շարունակել մեր պայքարը, պառլամենտական այս ընտրությունները էապես փոխեցին քաղաքական լանդշաֆտը։ Եթե նրանք շարունակեն վենդետաներով, ապա ես կասկած չունեմ, որ Հայաստանը կանգնած է լինելու ևս մի արտահերթի առջև, ու դա շատ երկար չի տևելու»։

Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց նաև իր կողմից մանդատը վերցնելու մասին հարցին․ «Ես գործադիրի մարդ եմ, ես օրենսդիր մարմնում ինձ չեմ պատկերացնում։ Հակված եմ մանդատը չվերնել, ես ինձ դժվար եմ տեսնում խորհրդարանում»։ Նա, այդուհանդերձ, հավելեց, որ վերջնական որոշում։

***

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքներով «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն ստացավ 687 251 ձայն (53,92%)։ Նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն։ Երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում կլինի «Հայաստան» դաշինքը (21,04%), երրորդը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը (5,23%)։