Այս 53 տոկոսի պատասխանատվությունն ավելի մեծ է, քան նախկին 73 տոկոսինը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության ստացած 53 տոկոս քվեն շատ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, քան երեք տարի առաջ հեղափոխոկան էյֆորիայի պայմաններում ստացած 73 տոկոսը: Նա կարծում է, որ իշխանությունները լուրջ հետևություններ պետք է անեն այս ընտրությունների արդյունքներից, հակառակ պարագայում հետևանքները ոչ ի օգուտ նրանց են լինելու: