«Հնարավոր է՝ ավելի վատ արդյունք լիներ»․ Քոչարյանը՝ Տեր-Պետրոսյանի առաջարկը չընդունելու մասին

«Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը, հունիսի 22-ի ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ բոլոր նախկին նախագահներով միավորվելու և Փաշինյանի դեմ պայքարելու առաջարկը չընդունվեց, ասաց՝ «հնարավոր է դա ավելի վատ արդյունք ունենար այն կոնտեքստում, որ նախկին իշխանությունները միավորվել են»։ 

«Մի քանի ամիս առաջ ձեզնից որևէ մեկը չէր մտածում, որ ես դաշինք կկազմեի ու այդքան տոկոս կհավաքեի։ Այն միֆերը, որ փորձում էին կառուցել իմ շուրջ, գոլորշիանում են, մի քիչ էլ ժամանակ ունենայինք, այլ պատկեր կունենայինք»,- հայտարարեց Քոչարւանը։ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է մտնում իշխանություն վերցնելու համար, վստահեցրեց նա։ 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք «Հայաստան» դաշինքի մասնակցությունը լեգիտիմացրեց այս ընտրությունները, Քոչարյանը պատասխանեց՝ եթե իրենք չմասնակցեին, արդյոք այդ ընտրությունները ոչ լեգիտի՞մ կլինեին։ 

«Երկրորդ քվե ստանալը նշանակում է լուրջ կարգավիճակ երկրում։ Մեր մուտքը վերափոխեց ընդդիմադիր դաշտը, սա պետք է գնահատել»,- նշեց Քոչարյանը։ 

Ասուլիսի սկզբում, խոսելով արդյունքների մասին, Քոչարյանն ասաց, որ իր տպավորութամբ՝ աշխատեց մի գործոն․ նախկին իշխանություների վերադարձի գործոնը, ու դա էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահ ակտիվ մասնակցում էին ընտրութուններին։