Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Ըստ հաղորդագրության՝ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
«Արմեն Սարգսյանը Հայաստանի ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման»,- նշված է հաղորդագրությունում։