Սյունիքի գյուղերում «Հայաստան» դաշինքը պարտվել է սպառնալիքների, զինվորականների և Հ1-ի պատճառով

Հունիսի 20-ին կայացած ընտրությանը Սյունիքի մարզում «Քաղաքացիական պայամանագիրը» հաղթել է, քանի որ համատարած սպառնալիքներ են եղել պետական աշխատողների հասցեին, գործել են շրջիկ խմբեր և զինվորականների են «օգտագործել»։ Սիվիլնեթի հարցին ի պատասխան «Հայաստան» դաշինքի հրավիրած ասուլիսում հայտարարեց դաշինքի թեկնածուներից Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքում Փաշինյանի հաղթանակի փաստին։

Դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն էլ կարծում է, որ «զինվորների քվեարկությունը էական փոխում է պատկերը»։ Նրա խոսքով՝ գյուղերում դաշինքը չէր հասցրել աշխատել, ինչն ազդել է քվեարկության պատկերի վրա։ Բացի այդ, Քոչարյանի համոզմամբ, «Հանրայի հեռուստաընկերությունն» է էական գործոն հանդիսացել՝ լինելով «կառավարամետ»։

Մեկնաբանել