Կանադան շնորհավորում է Հայաստանին ընտրությունների հաջող ավարտի կապակցությամբ

Կանադան շնորհավորում է Հայաստանին խորհրդարանական ընտրությունների հաջող ավարտի կապակցությամբ: Հայտարարությունը տեղադրված է Կանադայի արտաքին գործերի նախարարության Թվիթերի պաշտոնական էջում։

«Մենք հույս ունենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ, որպեսզի շարունակենք մեր ջանքերը երկրում ժողովրդավարության առաջմղման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանին շնորհավորել էին Ռուսաստանը և ԱՄՆ-ը։