– Վրաստանից արձագանքում են հայաստանյան ընտրություններին
– Վրաստանի արտգործնախարարը Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության առաջարկով է հանդես եկել
– «Գավրիլովի գիշերվանից» երկու տարի է անցել
-
Մոսկվան Երևանից բողոքի նոտայի պատասխանին է սպասում
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կպատասխանի Ռուսաստանի դեսպանատան բողոքի նոտային, որը հղվել էր «տեղական տեղեկատվական դաշտում արծարծվող ցինիկ նյութերից հետո, որոնցում անարգական և կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ առնչություն ունենալու համար»: «Պատրաստ ենք հաստատել նոտայի ուղարկումը Հայաստանի ԱԳՆ: Կառուցողական զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի և ՀՀ ԱԳՆ ղեկավարության միջև։ Սպասում ենք պատասխանի»,- ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։ Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի […]
-
Արցախ, Իվանյան․ տասը երեխա ունեցող տեղահանված ընտանիքը՝ տան ու աշխատանքի
Հայրապետյանների ընտանիքը 44-օրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքից է տեղահանվել։ Տասը անչափահաս երեխա ունեն։ Մինչև պատերազմը իրենց հայրենի գյուղում կարողանում էին հոգալ բոլոր երեխաների կարիքները, խնդիրներ չունեին։ Այժմ ընտանիքի միակ եկամուտը երեխաներին հատկացվող նպաստն է՝ միասին 140 հազար դրամ, ինչը բավարար չէ ապրուստը հոգալու համար։
-
Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է
Դատախազությունը հայտնում է, որ ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է։ Կեղծ տեղեկություններ հայտնողը Գյումրի քաղաքի բնակիչ Ջ.Ս.-ն է: «2022-ի օգոստոսի 15֊ին, ժամը 22:26-ին, ժամը 22:42-ին և ժամը 22:55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն զանգահարել է մի քաղաքացի և տեղեկություն փոխանցել այն մասին, որ 25 րոպեի ընթացքում պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի շենքը, կպայթեցնի ազգային տեսչությունը և հարկայինի շենքը: Բացի այդ, 2022-ի օգոստոսի 16-ին ժամը 12:06-ին և ժամը 12:08-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 911 ծառայություն նույն հեռախոսահամարից անձը կրկին տեղեկատվություն է հայտնել այն մասին, որ 5 «էկվադիտ» է տեղադրել հարկայինի մոտ և եթե 20 […]
-
«Ռուսաստանի ներխուժումը Վրաստան ազդանշան էր ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար, որն
Ռուսաստանի ներխուժումը Վրաստան ազդանշան էր ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար, ասել է Մեդվեդևը Սաակաշվիլին ցանկանում է անձամբ մասնակցել «Ուկրաինայի ազատության համար պայքարին» Վրաստանի ռևանշիստական տրամադրությունները չեն անհետացել․ Աբխազիայի նախագահ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը Տեսանյութը պատրաստելիս օգտագործվել են յութուբյան հետևյալ ալիքները მთავარი არხი • Mtavari Arkhi, საინფორმაციო სააგენტო, პირველი არხი Georgian Public Broadcaster, Formula News
-
Ալիևին ձեռնտու է Ռուսաստանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում․ Աննա Օհանյան
Հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը չի բխում Ալիևի շահերից, նշում է Մասաչուսեթսի Սթոնհիլ քոլեջի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության պրոֆեսոր Աննա Օհանյանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Նրա կարծիքով՝ այդ պարագայում վերջինի համար անվերահսկելի գործընթացներ կսկսվեն: Քաղաքագետը կարծում է, որ հաջողության հասնելու գործում Ալիևի առավելապաշտական մոտեցումներն անիրատեսական են, և Ադրբեջանը իրական հաջողություն գրանցելու համար պետք է զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի հարցում: Աննա Օհանյանը ընդգծում է, որ Ալիևին ձեռնտու է Ռուսաստանի ներկայությունը՝ հավասարկշռություն ապահովեոլով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։
-
Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանին երեք նոր անցակետ կստեղծի
Հայկական կողմը հայ-ադրբեջանական պետական սահմանի երեք հատվածներում՝ Սոթքում, Երասխում և Քարահունջում, նոր սահմանային անցման կետեր կստեղծի։ Համապատասխան նախագիծը մշակել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է օգոստոսի 4-ին կառավարության նիստի ընթացքում Հայաստանի վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովել՝ ՀՀ օրենսդրության համաձայն»։ Ըստ նախագծի՝ սահմանի նոր անցակետեր են ստեղծվելու Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի Քարվաճառ (Քելբաջար), Արարատի մարզի Երասխ համայնքից դեպի Սադարակ և Սյունիքի մարզի Քարահունջ համայնքից դեպի Էյվազլի ավտոճանապարհներին։ «Նախագծի կարգավորման առարկան ՀՀ-ում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով […]