44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծվել․ Դավթյան

Պաշտպանության նախարարի հրամանով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծված է։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովն այժմ շատ ակտիվ աշխատում է:

«Նպատակը ինչ-որ մեկին մեղադրելը չէ, առաջին հերթին դասեր քաղելու խնդիրն է դրված, որպեսզի մենք այն բոլոր թերությունները, բացերը, որոնք եղել են, ուսումնասիրենք, ըստ դրա կայացնենք համապատասխան որոշումներ»,- հայտնել է Դավթյանը։

Մեկնաբանել