Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»,- ասված է նախագահականի հաղորդագրությունում։
Այսօր՝ ավելի վաղ, Արմեն Սարգսյանը զրուցել էր «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ: