Պատրաստ եմ ջանքեր գործադրել հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար. Չինաստանի նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Չինաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն իրենց համար ավանդական բարեկամական երկրներից է: Նա մասնավորապես նշել է, որ նախորդ տարի Չինաստանն ու Հայաստանը ձեռք ձեռքի պայքարել են կորոնավիրուսի համավարակի դեմ, ինչը նոր խթան է հանդիսացել երկկողմ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար:

«Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»,- ասված է Արմեն Սարգսյանին ուղղված՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի շնորհավորական ուղերձում:

Մեկնաբանել