Հայաստան եկող տրանսֆերտները 29 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը

Հայաստանի բանկերի միջոցով այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան 537 միլիոն դոլարի փոխանցում է կատարվել Հայաստանի ֆիզիկական անձանց։ Տվյալները ներկայացված են Կենտրոնական բանկի ապրիլ ամսվա տեղեկագրում։

Այս ցուցանիշը 29 տոկոսով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ստացված փոխանցումների ծավալից և ըստ էության կապված է այն հանգամանքի հետ, որ կորոնավիրուսի սահմանափակումները արտագնա աշխատանքի մեկնողների համար հանվել են․ մեծ թվով քաղաքացիներ արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան։

Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 217,6 միլիոն դոլար՝ նախորդ տարվա 198,8 միլիոն դոլարի համեմատ։ Էականորեն աճել են նաև ԱՄՆ-ից Հայաստան տրանսֆերտները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 82 միլիոնից դառնալով 166 միլիոն դոլար։

Դեպի Հայաստան դրամական հոսքերի էական աճ է եղել նաև Ֆրանսիայից․ հունվար-ապրիլին ծավալը հասել է 17,7 միլիոն դոլարի, Գերմանիայից փոխանցված գումարային ներհոսքը աճել է 72 տոկոսի չափով ու հասել 24,4 միլիոն դոլարի։

Իսկ Հայաստանից գումարների արտահոսքի հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Հունվար-ապրիլ ժամանակահատվածում արտահոսքի կազմել է ավելի քան 121 միլիոն դոլար։

Մեկնաբանել