Քաղաքապետարանն ապամոնտաժեց Մարգարյան-Ֆուչիկի փողոցների խաչմերուկի կրպակները

Այսօր Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժեց Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում գտնվող կրպակները: Ապամոնտաժման վայր էին բերվել մեծ թվով ոստիկաններ, սակայն լարվածություն չառաջացավ, միայն մեկ երիտասարդ փորձեց կանխել ապամոնտաժման աշխատանքները, սակայն իրավապահները թույլ չտվեցին։ Նմանաբնույթ գործողություններ իրականացվել են նաև Հալաբյան փողոցում։

Մեկնաբանել