Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ վերահաշվարկվել է ընդհանուր թվով 65 տեղամասերի քվերակության արդյունքները, որի արդյունքում «Հայաստան» դաշինքի քվեներն ավելացել են 744-ով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեները՝ 659-ով։
Վերահաշվարկի արդյունքում 27 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, որից 15-ում ընդհանրապես որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:
«Վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները, ընտրություններին մասնակացող կուսակցությունների վստահված անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և դիտորդներ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունիսի 24-ին թիվ 9 և թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում և թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովում կշարունակվեն վերահաշվարկի աշխատանքները»,- հայտնում է հանձնաժողովը։
Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են կողմ ձայների հետևյալ փոփոխությունները․