Հաստատվել է կորոնավիրուսի 103 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում հունիսի 22-ին կատարվել է 3 452 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 103 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 82 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք։

Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224 533 դեպք, որոնցից 216 312-ն` առողջացած, 4 505-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 163 742 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 77-րդ տեղը՝ 224 533 դեպքով։ Վրաստանը գտնվում է 55-րդ տեղում՝ 360 828 դեպքով, Ադրբեջանը 60-րդ տեղում է՝ 335 625 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 387 545 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 128 395 դեպքով: