2021-ի մայիսին՝ 15 տոկոսով ավել աշխատատեղ, քան 2018-ի նույն ամսում

Հայաստանում աշխատատեղերի թիվը մայիսի դրությամբ 635 000 է, որը ռեկորդային ցուցանիշ է։ Այդ մասին կառավարության՝ հունիսի 24-ի նիստում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Նախորդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2020-ի սեպտեմբերին՝ շուրջ 632 000 աշխատատեղ։

«2021-ի մայիսին ունենք 15 տոկոսով ավել աշխատատեղ, քան 2018-ի մայիսին, աշխատավարձերի ֆոնդը նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 39 տոկոսով, իսկ մեկ մարդու աշխատավարձը աճել է մոտ 36 000 դրամով»,- հայտարարեց Փաշինյանը։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ աճել է նաև վճարված եկամտահարկի չափը։

Մեկնաբանել