Պայքար «սնկի պես աճող» կրպակների դեմ

Խորհրդարանական ընտրություններից հետո ակտիվացան ապօրինի կրպակների շուրջ քննարկումները։ Սոցիալական ցանցերի օգտատերերը գրառումներ էին կատարում՝ պնդելով, որ նախքան ընտրություններն ու ընտրությունների օրը Երևանի՝ Աջափնյակ վարչական շրջանում, ինչպես նաև այլ հատվածներում տեղադրվել են կրպակներ։ Աջափնյակի բնակիչները ընտրության հաջորդ օրը նկատել են սնկի պես բուսնող ապօրինի կրպակներ։