Հաստատվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանում հունիսի 24-ին կատարվել է 3 724 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 102 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 111 մարդ։ Մահվան դեպք չի գրանցվել:

Հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224 635 դեպք, որոնցից 216 423-ն` առողջացած, 4 505-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 611 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 167 466 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 77-րդ տեղը՝ 224 635 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 361 484 դեպքով, Ադրբեջանը 60-րդ տեղում է՝ 335 676 դեպքով, Թուրքիան 5-րդ տեղում է՝ 5 393 248 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 140 129 դեպքով:

Մեկնաբանել