Բռնություն կանանց նկատմամբ. ում դիմել և ինչ սպասել

Չնայած դե յուրե գենդերային հավասարության նորմերին՝ Հայաստանը կյանքի շատ ոլորտներում չի կարողացել հասնել իրական գենդերային հավասարության: Գենդերային անհավասարության և գենդերային բռնության միջև կա ուղղակի կապ։ Այս կարծիքին է իրավաբանական գիտությունների թեկնածու, կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագետ Գոհար Հակոբյանը, որի հետ զրուցել ենք գենդերային անհավասարության և կանանց նկատմամբ բռնության մասին։