Շնորհավորանք, բողոք, հրաժարականի պահանջ․ Արցախն այս շաբաթ

Այս շաբաթ Արցախում ակտիվ քաղաքական ու հասարակական գործընթացներ էին՝ կապված Հայաստանում կայացած արտահերթ ընտրությունների հետ։ Տեղի ունեցավ հավաք-բողոք՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Նախագահն ուղերձ հղեց արցախցիներին։

Ամուսիններ Մերի Դավթյանն ու Դավիթ Ավանեսյանը հացադուլ հայտարարեցին նույն պահանջով։

Այս ամենի առիթը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների գիշերը Արայիկ Հարությունյանի այցն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ և շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին, որին Արցախում շատերը մեղադրում են 44-օրյա պատերազմում պարտության համար։

Մեկնաբանել