Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին մեծ ուշադրություն է դարձնելու տնտեսական դժվարություններին, որոնց մասին խորքային պատկերացումներ ունի: ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի ղեկավար Փույա Հոսեինին: Նա այն կարծիքին է, որ Ռայիսին տնտեսության բարելավումը մեծապես պայմանավորում է 15 հարևան պետությունների հետ հարաբերություններով: Հոսեինին Իրանի արտաքին քաղաքականությունում որոշ մարտավարական փոփոխություններ է կանխատեսում: Ըստ նրա՝ Իրանը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում Հայաստանի միջոցով: