«Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմը»` 7

Հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություների արդյունքներով 8-րդ գումարման Ազգային Ժողովը կազմված կլինի 107 պատգամավորից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 71 մանդատ,  «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ: Այս մասին այսօր` հունիսի 28-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 4 մանդատներից 3-ը՝ եզդի, ռուս և քուրդ, կստանա «Քաղաքացիական պայմանագիրը», Իսկ ասորական համայնքի ներկայացուցիչ պատգամավորն ընդգրկված կլինի «Հայաստան» դաշինքի կազմում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում կազմել և ստորագրել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը: