ՊՆ-ն հերքում է Տավուշի հատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարություն հերքում է Տավուշի հատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին լուրերը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարարությունից հայտնում են, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները «գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Մեկնաբանել