Պատվիրված ավտոբուսները ժամանակին Երևան կհասնեն․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ավտոբուս արտադրող չինական ընկերության աշխատակիցները կոմպլեկտավորում են Երևան մատակարարվելիք ավտոբուսները։

««Ժոնգտոնգ» գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երևան հասցնելու համար»,- գրել է քաղաքապետը։

Հայկ Մարությանը հիշեցնում է նաև, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը սկսվելու է այս տարվա աշնանը, ևս 100 ավտոբուս նախատեսվում է ներկրել հաջորդ տարվա առաջին կեսին:

«Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը»,- ասված է Մարությանի գրառման մեջ։