Երևանում ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ վերջին օրերին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ապամոնտաժման ընթացքում քաղաքապետարանին մեծապես աջակցում են Հայաստանի ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում: Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Մեկնաբանել