«Մանկուց զինվորի համազգեստին սիրահարված»․ զոհված Դավիթ Գրիգորյանի պատմությունը

20-ամյա Դավիթ Գրիգորյանը ծառայում էր Վայոց ձորի զորմասերից մեկում, սակայն Արցախյան երկրորդ պատերազմի սկսվելուց հետո Դավիթն ու զինակիցները տեղափոխվել էին Արցախ։ Հայրը՝ Արսեն Գրիգորյանը, պատմում է՝ որդին զոհվել է պատերազմ մեկնելու երրորդ օրը Ջաբրայիլում։ Մայրն էլ ասում է՝ Դավիթն իր «ուժն ու թիկունքն էր» ու թեև ֆիզիկապես իրենց հետ չէ, բայց շարունակում է ընտանիքին ուժ տալ։