Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի

Այսօր՝ հունիսի 28-ին, տեղի ունեցած ընտրություններում Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ է ընտվել ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

Սաղյանը քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է։ Նա եղել է գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի տնօրենը, Երևանի պետական համալսարանի դեղագիտության ամբիոնի վարիչ։

Նախագահի ընտրությունից հետո անցկացվել է նաև ակադեմիայի փոխնախագահի և ակադեմիկոս-քարտուղարի ընտրություն։ Փոխնախագահ է ընտրվել ակադեմիայի թղթակից-անդամ Հրանտ Մաթևոսյանը, ակադեմիկոս-քարտուղար՝ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը։

2006-ից մինչ այսօրվա ընտրությունը գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռադիկ Մարտիրոսյանը։ Նա 3 անգամ վերընտրվել էր նախագահի պաշտոնում և այլևս իրավունք չուներ առաջադրվելու: