Բայդենը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական հաջող ընտրություններ անցկացնելու համար։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է արել Թվիթերում։

«Հայաստանի հետ մեր գործընկերությունը ժողովրդավարական բարեփոխումների եւ հակամարտությունների կարգավորման ոլորտում ընդհանուր արժեքներից եւ համագործակցությունից մեկն է։ Մենք հանձնառու ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,- նշել է Բայդենը: