«Բժիշկներ առանց սահմանների»-ն Արցախում օգնում է հաղթահարել հետպատերազմյան սթրեսը

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունն Արցախում իրականացնում է հոգեբանական աջակցության ծրագիր՝ փետրվարից սկսած։ Համագործակցելով Արցախի Առողջապահության նախարարության հետ՝ կազմակերպությունը պատրաստել է մասնագետների, որոնք օգնում են արցախցիներին հաղթահարել հետպատերազմյան սթրեսը։