Նոյեմբերի 13-ից մինչև օրս Արցախում արված որոնումների ընթացքում հայտնաբերվել 1 586 աճյուն

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը Արցախում իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1 586 աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ծառայությունից տեղեկացնում են, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում և Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ:

«Արդյունքների մասին արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում: