Ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Նոր Նորքում

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հունիսի 29-ին ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Նոր Նորք վարչական շրջանում։

«Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է»,- գրված է քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում հրապարակված տեսանյութին կից։

Ապամոնտաժման տեսանյութը կարող եք դիտել այստեղ։