Հանգույցը՝ 1 000 դրամ, հասույթը՝ «1 000+»-ին․ «Արևագորգը» սպասում է նոր հանգուցողների

«Մարիոթ» հյուրանոցի ճեմասրահում տեղադրված «Արևագորգը» սպասում է կապեր հանգուցողների։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ այս նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ոք կարող է իր հանգույցն ունենալ՝ ի պատիվ և ի հիշատակ զինվորների։ Պատրաստի գորգը վաճառվելու է աճուրդում, իսկ ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ՝ «1 000+»։