Կարմիր խաչը 5 անգամ ավելացրել է Արցախում իր առաքելության ֆինանսավորումը

Այս տարի Կարմիր խաչը 5 անգամ ավելացրել է Լեռնային Ղարաբաղում իր առաքելության ֆինանսավորումը՝ հասցնելով 50 մլն եվրոյի: Այս մասին «Իզվեստիայի» հետ հարցազրույցում ասել Է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը։

«Այս պահին մեր բյուջեն մոտ չորս-հինգ անգամ ավելի է, քան նախորդ 27 տարիներին։ Մինչ այս մեր բյուջեն կազմում էր մոտ 10-11 մլն դոլար, իսկ այժմ մենք մոտենում ենք 50 մլն դոլարի և զգալիորեն ավելացրել ենք մեր ներկայությունը տարածաշրջանում։ Մենք օգնում ենք տեղահանվածներին, օգնում ենք մարդկանց, ովքեր վերադառնում են: Ոչ պակաս կարևոր է այն աշխատանքը, որը կապված է երկու կողմերից բանտարկյալների այցելության և նրանց ընտանիքների հետ կապերի վերականգնման հետ»,- նշել է Մաուրերը։

Նա հավելել է, որ Կոմիտեն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացին, սակայն պահվող անձանց կարգավիճակի շուրջ վեճը Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն պետք է հարթեն:

«Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ տարաձայնություններ են առաջացել (պահվող անձանց) կարգավիճակի շուրջ։ Այս խնդիրը Բաքուն և Երևանը պետք է կարգավորեն իրար հետ»,- ասել է ԿԽՄԿ նախագահը։

Մեկնաբանել