«1 000+» հիմնադրամը հինգ ամսում բաշխել է 30 մլրդ 445 մլն դրամի հատուցում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը («1 000+») 2021-ի մայիսի 30-ի դրությամբ բաշխել է 30 միլիարդ 445 միլիոն դրամի հատուցում։ Այդ մասին տեղեկանում ենք հիմնադրամի տնօրենի հաշվետվությունից, որն ընդգրկում է այս տարվա հինգ ամիսները։

Հատուցումներն իրականացվել են 3 805 դեպքի համար, որոնց 89 տոկոսը պատերազմի հետևանքով զոհված և վիրավորված զինծառայողների ու կամավորականների ընտանիքների հատուցումներն են։

Եթե 2020-ին հիմնադրամը ստացել էր 7,9 միլիարդ դրամի նվիրաբերություն, ապա այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով նվիրատվությունը կազմել է 687 միլիոն դրամ։ Անցյալ տարվա նվիրաբերությունները ամենաշատը կազմել են պատերազմի ընթացքում՝ հոկտեմբեր-նոյեբեր ամիսներին։

Պատերազմից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ստանձնած պարտավորությունները կազմում են մոտ 185 միլիարդ դրամ, իսկ մինչ պատերազմը այդ թիվը ավելի քան 13 միլիարդ էր։

Մեկնաբանել