Արցախում արդեն երկրորդ զորացրումն է տեղի ունենում, բայց Հայաստանից համալրում չկա. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Տիգրան Աբրահամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի շուրջ առկա նոր ռազմաքաղաքական իրավիճակի մասին և անդրադարձել բանակում բարեփոխումներ իրականացնելու մասին իշխանությունների հավաստիացումներին: Նա նշում է, որ Զինված ուժերի բարեփոխումների անվան տակ ուղղակի տեղի է ունենում բանակի թվակազմի կրճատում: Անհասկանալի է, թե ինչպես է ապահովվելու Արցախի անվտանգությունը, քանի որ, նրա խոսքով, Արցախում արդեն երկրորդ զորացրումն է տեղի ունենում, բայց համալրում Հայաստանից չկա: